Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էդուարդ Շարմազանով. Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր «քաղաքական հանգուցյալ» լինելու փաստը

Էդուարդ Շարմազանով. Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր «քաղաքական հանգուցյալ» լինելու փաստը
11.10.2014 | 12:31

«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, և թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,-արձագանքելով եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ